Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ջահերով երթ՝ ի պաշտպանություն եզդի ժողովրդի

Ջահերով երթ՝ ի պաշտպանություն եզդի ժողովրդի
07.09.2014 | 14:17

Սեպտեմբերի 11-ին' ժամը 20:00-ին, մի խումբ հայկական և եզդիական կազմակերպություննրի նախաձեռնությամբ կիրականացվի ջահերով երթ Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ: Երթը նվիրված է Իրաքում ցեղասպանության եթարկվող եզդի ժողովրդին: Հայ ժողովուրդը, առավել քան որևէ ազգ, գիտի ու ճանաչում է այդ ցավը, գիտի նաև, որ դա հետևանքն է 100 տարվա պատմություն ունեցող, բայց դեռևս անպատիժ մնացած հայ ժողովրդի ողբերգության:

Այս երթով կազմակերպիչները կոչ են անում միանալ և ցույց տալ աշխարհին, որ անպատիժ մնացած հանցանքը ծնել է նոր հանցանք մարդկության դեմ: Այսօր ցեղասպանության է ենթարկվում մի անմեղ ժողովուրդ, որը մեզ հետ կողք կողքի կռվել է Բաշ Ապարանում, մասնակցել Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերին:

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ